Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում

Արցախում էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին հունվարի 29-ին Արցախի գիտական կենտրոնում ներկա է գտնվել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախ Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքն, արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:

Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունն՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]