21-ամյա աղջիկը բերման է ենթարկվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
15:20, 29 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 21-ամյա աղջիկը վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել։
Նախապատրաստվում են նյութեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում