Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Ժաննա Անդրեասյանն աշակերտների կրթության մակարդակի վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշներ ներկայացրեց

Ժաննա Անդրեասյանն աշակերտների կրթության մակարդակի վերաբերյալ մտահոգիչ 
ցուցանիշներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 տոկոսը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը:

«Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին: Օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից և նման պարզ փաստեր»,- ընդգծեց Անդրեասյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]