Հասարակական

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը

2 րոպեի ընթերցում

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Սահմանագծումն ու սահմանազատումը, բացի այն, որ շատ բարդ կոմպլեքս պրոցես է՝ նաև քաղաքական բաղադրիչով, բայց դրա հիմքում դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող պրոցեսներում, վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այդ խնդիրները հասցեագրեն: «Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարությունն է»,-ասաց թեկնածուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում