Հասարակական

Քյոլնում քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Քյոլնում քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քյոլն կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպանության պատվիրակությունը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում աշխատանքային հանդիպում է ունեցել NRW Global Business գործակալության ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:

Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբը, որը ստեղծվել է 1912թ․ որպես տնտեսության և գիտության, մշակույթի և քաղաքականության ֆորում, հյուրընկալել է հանրաճանաչ գործիչներ և առաջնորդներ։ NRW Global Business գործակալության գործադիր տնօրեն Ֆելիքս Նոյգարթի (Felix Neugart), Ելենա Մատեկինայի (Elena Matekina) և Թիմուր Կուրթի (Timur Kurt) հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ներդրումների, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները։ Զրուցակիցները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում