Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների 
անկման մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավելևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը մասնավորապես նշել է. «Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»:

Նշվում է, որ վերջնական եզրակացության համար նմուշներ են ուղարկվել լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Ներկայումս կենդանաբանական այգում պահվում է 21 սպիտակագլուխ անգղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am