Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի 
փոխանցած առաջարկությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին:

«Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով  սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաև բարենպաստ պայմանների ձևավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ Բաքվին ուղղված առաջարկները գրավոր են ներկայացրել  ու դեռ գրավոր արձագանք չեն ստացել: «Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի  հայտարարության դրույթները՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]