Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը

Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 18-ին տեղի ունեցավ «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։ Վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում։

«Ծրագրի շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ, այն ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլևս չի գործում GSP+ ռեժիմը»,- նշեց Գևորգյանը:

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանի խոսքով՝  տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95 տոկոսի։

«Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, և վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային և միջազգային շուկաներում»,- նշում է Պատվականյանը:

Տեքստիլի  ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը շեշտեց, որ հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առևտրի խթանմանը և արտահանման ընդլայնմանը։ Բացի այդ, ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա և կաջակցի նաև կանանց ձեռներեցության աճին:

«Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության և կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական և տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաև կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը և կմշակվի հստակ առաջարկություններով և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա»,- ասաց փորձագետը։

Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]