Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 
առանձին պալատ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում  ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

«Առաջարկվում է երկու հիմնական բարեփոխում, առաջինը՝ Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատն  է, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, և դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումը»,-ասաց Թումանյանցը:

Սահմանադրությամբ ամրագրված է, որ Վարչական դատարանը հանդիսանում է մասնագիտական դատարան:  Անդրադառնալով միջազգային փորձին՝ նա տեղեկացրեց, որ օրինակ, ՌԴ-ում, Վրաստանում, Լատվիայում Վճռաբեկ դատարանների կազմերում գործում են առանձին վարչական պալատներ:  օրինակ Շվեդիայում, Ավստրիայում, Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում առանձին դատարաններ են գործում: «Այսպիսով հաշվի առնելով այդ իրավիճակը, նաև նկատի ունենալով, որ վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննություն, որպես հետևանք նաև վարչական արդարադատության իրականացման համար առավել բարձր արդյունավետություն կունենանք, առաջարկել ենք իրականացնել այս առանձնացումը և ստեղծել երկու պալատ՝ քաղաքացիական և վարչական պալատներ առանձին»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով, ըստ նրա, քաղաքացիական և վարչական պալատի միասնական բեռի թոթափում կլինի գործերի ծանրաբեռնվածության տեսակետից:

Ըստ նախագծի՝ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]