Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ

Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ 139 հազար 853 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը՝ հայտնելով, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 6 մլն 932 հազար 972 դեպք:

24 ժամվա ընթացքում վիրուսից մահացել է 96 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 117 հազար 901-ի:

Արգենտինայում կորոնավիրուսով վարակումների կտրուկ աճ է սկսել նկատվել 2021 թվականի դեկտեմբերից՝ պայմանավորված օմիկրոն շտամի տարածմամբ:  Մահացության մակարդակը, համեմատած կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ, որի գագաթնակետն Արգենտինայում 2021 թվականի մայիսին էր, ցածր է մնում:

Երկրում պատվաստված է բնակչության 73.92 տոկոսը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am