Հասարակական

Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է դատավորների միության նախագահի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է դատավորների միության նախագահի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 14-ին ընթանում է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ):

Թափուր տեղերում առաջադրվելու են դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները:

Դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում