Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վարչապետն իրատեսական է համարում 5 տարում 500 մանկապարտեզի կառուցումը և հիմնանորոգումը

Վարչապետն իրատեսական է համարում 5 տարում 500 մանկապարտեզի կառուցումը և 
հիմնանորոգումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով` եթե համայնքը պատրաստակամություն է հայտնում 20 տոկոսով ֆինանսավորել մանկապարտեզի կառուցումը կամ հիմնանորոգումը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի:

«Այստեղից այլ պարտավորություն էլ պետք է համայնքը վերցնի, որ շահագործման պահից հետո մանկապարտեզի կարիքներն ինքը պետք է հոգա։ Խոսքը պահպանման ծախսերի, աշխատավարձի ֆոնդի մասին է։ Ըստ այդմ, այն համայնքներին, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզի նորոգման կամ կառուցման համար, կառավարությունը 70-80 տոկոսով ֆինանսավորում կիրականացնի»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց` սա անում են 5 տարում 500 մանկապարտեզ կառուցելու և նորոգելու կառավարության նախագծի համար, և այս բանաձևը, ըստ Փաշինյանի, իրատեսական է դարձնում սահմանած նշաձողին հասնելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am