Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Երբ որ քամին հանդարտվի» հայկական ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում

«Երբ որ քամին հանդարտվի» հայկական ֆիլմը մրցանակի է արժանացել 
Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակը լավագույն միջազգային ֆիլմի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

«Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամիներով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այդ օդանավակայանը, արդյոք, համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]