Հասարակական

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը

1 րոպեի ընթերցում

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28-ին, ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,

- Արդարադատության միջազգային դատարանում,

- միջազգային արբիտրաժներում,

- օտարերկրյա դատարաններում,

- հաշտարարության գործընթացներում:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում