Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստման գործընթացը շարունակվում է, և սա ամենակարևոր հանգամանքն է հաջորդիվ նոր ալիքներից խուսափելու համար: Մենք արդեն նաև երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվ աշխատում ենք: Մոտ 800 քաղաքացի արդեն իսկ ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Այն հասանելի է մեր քաղաքացիներին, մենք քաղաքացիներին հորդորում ենք դիմել և ստանալ խթանիչ դեղաչափերը: Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար վիճակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 711 հազար 864 քաղաքացի: «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային վարակով 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն մեր հիվանդանոցային օղակներում: Սա ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ովքեր արդեն երկու տարի օր ու գիշեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում