Հասարակական

Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման

2 րոպեի ընթերցում

Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրանք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում:

«Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ցանկություն են հայտնել օժանդակել Երևան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը և առաջարկել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երևանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրատրանսպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին և իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ և այդ աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին:

«Ռենշին» և «Բրենդ Քոմփյութրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի գործառույթներ Երևան քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առավել որակով և լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար, ցանկություն են հայտնել Երևան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա և այլ գույք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում