Սփյուռք

Սիրիայի ռուսական բազայում տոնական սեղանը զարդարել են հայկական ուտեստները

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ռուսական բազայում տոնական սեղանը զարդարել են հայկական ուտեստները

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում ամենօրյա ճաշկերույթը վերածվել է տոնախմբության: «Ազգային խոհանոցի օր» միջոցառման շրջանակում ներկայացվել են բազմապիսի ուտեստներ: Տոնական սեղանը զարդարել են հայկական խոհանոցի ճաշատեսակներն ու քաղցրեղենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ տոնական միջոցառմանը ներկաները համտեսել են հայկական տոլմա, փախլավա և այլ ուտեստներ:

«Եթե զինվորականների համար այս գործընթացը տոն է դարձել, ապա խոհարարների ու հացթուխների համար դա իսկական փորձություն էր՝ համապատասխան բաղադրատոմսը համացանցում փնտրելով ու գործնականում այն փորձարկելով: Ռազմական խոհարարները շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները: Հաջորդ անգամ նրանք կպատրաստեն այլ ազգային խոհանոցների ուտեստներ»,- նշում է հեռուստաընկերության կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում