Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը

Հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի զարգացման 2022 թվականին ծրագրում ներկայացված է 25 հիմնախնդիր և առաջնահերթություն:

Երևանի զարգացման 2022 թվականի ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը՝ երաշխավորելով երևանցիների կյանքի որակի բարելավումը։ Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու բարեկարգ, աշխատանքի և կարգուկանոնի, հարմարավետ, ավանդույթների և ապագայի քաղաք, որտեղ ապահովված կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգ և արժանավայել կյանքը, ինքնաարտահայտման հնարավորությունը, բավարարված կլինեն սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների նվազագույն անհրաժեշտ կարիքները։ Զարգացման ծրագրի իրականացման գրավականը հանդիսանում է քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող քաղաքային իշխանությունը, ինչպես նաև Երևանի ավագանին, որոնք հիմնված են՝ հարգելու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելը։ Ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018- 2023թթ. հնգամյա ծրագիրը:

Ծրագրին մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am