Հասարակական

Հրդեհի հետևանքով այրվել են մեկ սենյականոց բնակարանն ու կից բնակարանների պատշգամբները

1 րոպեի ընթերցում

Հրդեհի հետևանքով այրվել են մեկ սենյականոց բնակարանն ու կից բնակարանների պատշգամբները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին ահազանգ է ստացվել, որ ԵրևանիԷրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության«1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին:

Ըստ նախնական տվյալների՝ այրվել են 8-րդ հարկի մեկ սենյականոց բնակարանը, կից բնակարանների պատշգամբները և տանիքի փայտե կառուցատարերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում