Հասարակական

Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ ներկայումս Կառավարության համար կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

Նախարարի խոսքով` աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է:

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - եզրափակեց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում