Հասարակական

Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար հատկացրել է 1.2 միլիարդ դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Pfizer պատվաստանյութի հետ կապված եղել է բավականին երկար և ստուգող գործընթաց:

«Բոլոր այս գործընթացներն ավարտին են մոտեցել: Կառավարությունը այսօր գումար հատկացրեց 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար: Հաջորդիվ նաև ունենք նվիրատվության խոստումներ և ակնկալում ենք, որ բացի այս 200 հազար դեղաչափից, որպես նվիրատվություն կստանանք նոր խմբաքանակներ»,- ասաց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում