Հասարակական

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում. հայտնաբերվել են խախտումներ

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում. հայտնաբերվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեկտեմբերի 22-ի երեկոյան կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության՝ թվով 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից, նշելով, որ Արարատի մարզում գործող սննդի շղթայի միայն մեկ կազմակերպությունում են հայտնաբերվել խախտումներ, կազմվել է արձանագրություն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում