Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերեվարված անձանց վերադարձի գործընթացներ լինելու են. իրավապաշտպան

Գերեվարված անձանց վերադարձի գործընթացներ լինելու են. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ արդեն իսկ կան հաստատված գերիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

«Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ նրանց վերադարձի գործընթացներ լինելու են: Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում` կամ Ռուսաստանի Դաշնության, կամ ԱՄՆ-ի, կամ Եվրոպական Միության և կամ այլ ազդեցիկ պետությունների միջնորդությամբ, որոնք, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով, կազմակերպում են գերիների վերադարձը»,- ասաց Սահակյանը՝ նկատելով, որ այդ գործընթացների շրջանակներում լուծվում են նաև որոշ այլ մարդասիրական խնդիրներ։

Իրավապաշտպանի խոսքով` հաստատված գերիների թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնապես շրջանառվում է հավելյալ 80 գերեվարված անձի մասին տեղեկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]