Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի ունեցավ փակ և գաղտնի քվեարկությամբ: Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 523, դեմ`2:

Համագումարի ընթացքում նաև ընտրվեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները` Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայան, Դավիթ Հարությունյանը,Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Մկրտչյան Աննան, Սամվել Նիկոյանը, էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]