Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի 
թեկնածությունն առաջադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանը ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նշելով, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում: «Մենք գիտենք Քրիստինե Գրիգորյանի սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերվում են  օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նա հիմնականում զբաղվել է այն հարցերով, որոնք վերաբերվում են մեր միջազգային փոխգործակցությանը, և, մասնավորապես միջազգային իրավական ոլորտի համակարգմանը, որոնք վերաբերվում են, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարումը: Եվ ընդհանրապես Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է, որ նա մշտապես եղել է և մնում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,- ասաց Վարդանյանը:

Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am