Քաղաքականություն

ՔՊ-ի և «Հանրապետության» ինքնաբացարկի դիմումները բավարարվել են. Վեդիում նոր ընտրություններ կկայանան

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ի և «Հանրապետության» ինքնաբացարկի դիմումները բավարարվել են. Վեդիում նոր ընտրություններ կկայանան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վեդիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում Վեդիում կկայանան նոր ընտրություններ:

Ավելի վաղ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել էր 8666 մարդ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 ձայն: Ընտրությունների արդյունքներով որևէ ուժ չէր ստացել բավարար ձայներ՝ միայնակ իշխանություն ձևավորելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում