Արցախ

Արցախում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում

1 րոպեի ընթերցում

Արցախում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին և հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ, իսկ գալիք տարվա ընթացքում մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում