Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում է 4.2, հաջորդ տարվա համար՝ 5.3  տոկոս տնտեսական աճ

ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում է 4.2, հաջորդ տարվա համար՝ 5.3  տոկոս 
տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ կառավարությունը 2022-ին ոչ միայն ավելացնելու է տնտեսական աճը, այլ նաև բարձրացնելու է պոտենցիալը, 2021-ի համար 4.2 տոկոս տնտեսական աճ, 2022-ի համար՝ 5.3 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հաջորդ տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի որոշակի աճ, այլ նաև հսկայական ծավալի պետական կապիտալ ներդրումներ, որոնք, ըստ էության, ընկած են մեր 2022 թվականի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում»,- նկատեց Գալստյանը:

ԿԲ-ի տնտեսական աճի նախորդ կանխատեսումը 2022-ի համար 2.4 տոկոս էր: «Բյուջեի ընդունումից հետո, երբ արդեն որպես օրենք ունենք կապիտալ ներդրումների սցենարը, կառավարության կողմից իրականացվելիք պետական ներդրումների ծրագիրը, մեր կանխատեսումների արդյունքում տարվա համար տնտեսական աճը կազմելու է 5.3 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ գնահատականների համաձայն՝ հաջորդ տարի կառավարությունն իր առաջարկած ծրագրի ներքո իրականացվելիք պետական կապիտալ ներդրումների հաշվին ոչ միայն ավելացնելու է 2022-ի տնտեսական աճը, այլ նաև պոտենցիալն է բարձրացնելու:

Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Գալստյանն ասաց. «Մեր գնահատականների համաձայն՝ մեր տնտեսական աճի կանխատեսումը տարվա համար կկազմի 4.2 տոկոս»:

Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, ապա ԿԲ-ն ակնկալում է, որ ներկայիս 9.6 տոկոսի համեմատ տարին կավարտվի շուրջ 8.4 տոկոս գնաճով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]