Հասարակական

Երևանում որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել. քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Երևանում որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել. քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 13-ի առավոտից որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել: Թե որ համարների երթուղիները սպասարկող ավտոբուսներն են և ինչ պատճառով, «Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ տեղյակ են, ճշտում են տեղեկատվությունը, հնարավորինս արագ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեն:

«Գիտեմ, որ ինչ-որ սաբոտաժ կամ բոյկոտի նման բան կա, ավելի մանրամասն տեղեկություն կփոխանցենք ճշտելուց հետո»,-ասաց խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում