Արցախ

Արցախի տնտեսությունում նկատվում են դրական միտումներ

2 րոպեի ընթերցում

Արցախի տնտեսությունում նկատվում են դրական միտումներ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարությունը ընթացիկ տարում տնտեսության մեջ դրական միտումներ է արձանագրում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ եթե տարեսկզբին բյուջեի տարեկան սեփական եկամուտները կանխատեսել էին շուրջ 17 մլրդ դրամի շրջանակում, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ տարեվերջին կունենան շուրջ 31 մլրդ:

«Դա նշանակում է, որ տնտեսությունն արագ վերականգնվել է, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավարար մակարդակի է գտնվում: Այնուամենայնիվ, ամբողջ հայության աջակցությամբ մենք խնդիր ունենք տնտեսության վերակառուցման, ըստ առկա կարիքների ու առանձնահատկությունների: Սոցիալական աջակցության ծրագրերն աստիճանաբար պետք է փոխակերպենք զարգացման ծրագրերի»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Դրական միտումներ նկատվում են գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտում: Արդյունաբերության ոլորտում կային ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք վերականգնվել են: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ոսկու նոր հանք է շահագործվելու: Որոշակի ծրագրեր կան տեքստիլ արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների հետ: Ծրագրեր կան նաև էներգետիկայի ոլորտում, երկու խոշոր ՀԷԿ-ի կառուցման նախագծման ու նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ երկու ՀԷԿ-ով հնարավոր կլինի վերականգնել Արցախի էլեկտրաէներգիայի ինքնաբավության մակարդակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում