Հասարակական

Պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին

1 րոպեի ընթերցում

Պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ:

Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, իսկ Արթուր Սարգսյանը մեղադրվում է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նրանք չեն ընդունում իրենց մեղադրանքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում