Հասարակական

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում փոխհրաձգությունը դադարել է, 2 հայ զինծառայող թեթև վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում փոխհրաձգությունը դադարել է, 2 հայ զինծառայող թեթև վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների դեկտեմբերի 9-ին իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 9-ին հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում