Արցախ

Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել

1 րոպեի ընթերցում

Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Ականի պայթյունի հետևանքով զոհվել են երկու քաղաքացիական անձինք, որոնք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Շուշիի շրջանի տարածքում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ մահացած քաղաքացիները եղել են շինարարական ընկերության աշխատակիցներ, որը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Քարին տակ գյուղում:

Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս 44 օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել է յոթ զինվորական, 29 քաղաքացիական անձ, ևս 109 զինվորական և 44 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում