Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոչ մի ինքնակամ շինություն այլևս չի օրինականացվելու

Ոչ մի ինքնակամ շինություն այլևս չի օրինականացվելու

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության դեկտեմբերի 9-ի նիստին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝  ներկայացնելով քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որի նպատակը ինքնակամ շինարարությունների դեմ պայքարում ավելի արդյունավետ մեխանիզմների նախատեսումն է:

«Հիմա այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու: Կառավարությունը, բնականաբար, նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինություններն ամբողջությամբ քանդվեն և քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն. կա հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց, որ ըստ այդ մեխանիզմի, ինքնակամ շինություն կառուցած քաղաքացիներին տրվելու է որոշակի ժամկետ, որպեսզի իրենք Կադաստրի կոմիտեում հաշվառվեն, ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինությունների համար ժամկետ տրված է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում և ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր` ժամկետը տրված է մինչև 2024 թվականը, իսկ այն տեղերում, որտեղ գյուղական բնակավայրերն են` մինչև 2025 թվականը:

«Այսուհետ ավելի խիստ պատիժներ և սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները` կանգնեցնելու, կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից:

Մյուս հանգամանքը` եթե ժամանակին ապօրինի շինարարությունների դեպքում դատարանում վիճարկելը ավտոմատ կասեցվում էր վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում արդեն ավտոմատ չի լինելու և դատարանի հատուկ որոշմամբ կարող է կասեցվել վարչարարությունը»,- եզրափակեց Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am