Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը

ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի 
անունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը՝ նշելով, որ նա փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ փաստաթղթերը կարգի խախտմամբ ներկայացրած թեկնածուն Արծրունի Սահակյանն է:

Ավելի վաղ ԵՊՀ խոսնակը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: ԵՊՀ-ից հայտնել էին, որ ևս մեկ անձ առաջադրել է իր թեկնածությունը, սակայն փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]