Քաղաքականություն

Տհաճ էր և ինձ համար անընդունելի․ Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի մասին

2 րոպեի ընթերցում

Տհաճ էր և ինձ համար անընդունելի․ Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հերքում է, որ ինքը Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպին մասնակից է եղել։

«Մանրամասներին չեմ տիրապետում զուտ այն պատճառով, որ դեպքի վայրում չեմ եղել։ Ցավում եմ, որ չեմ եղել,գուցե փորձեի ինչ-որ բան կանխել։ Հասել եմ այն պահին, երբ աղմուկ էր լսվում։ Մոտեցել եմ մի տղայի, որը քաշքշուկի մեջ էր, ընդամենը իրեն գրկել եմ և ուղեկցել եմ հենց այն դուռը, որտեղ լրագրողներն էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը։

Պատգամավորը դժվարանում է ասել՝ծեծ եղե՞լ է, թե՞ ոչ․«Տհաճ միջադեպ էր և տհաճ տեսարան էր, ինձ համար անընդունելի։ Իհարկե, ցավում եմ, որ այդ թվում ձեզանից շատերը նույն վերագրերում նշում էին, որ ես ինչ-որ բան եմ արել»։

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝Ազգային ժողովի«Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արամ Վարդևանյանընշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Պատգամավորըպնդել է, որՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել ենԱԺ փոխնախագահՌուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։

Դատախազություննուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում