Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք. մահացել է 10 մարդ
11:14, 8 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 468 դեպք, որից 322 հազար 814-ը`առողջացած, 7728-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9462 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 8485 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք, առողջացել է 408 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 419 հազար 770-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում