Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Armenpress 11:14, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 468 դեպք, որից 322 հազար 814-ը`առողջացած, 7728-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9462 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 8485 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք, առողջացել է 408 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 419 հազար 770-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am