Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմը կցուցադրվի միջազգային կինոփառատոններում

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմը կցուցադրվի միջազգային 
կինոփառատոններում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ին «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (Animest International Animation Festival, Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ցուցադրության համար ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմը կցուցադրվի Հարավային Կորեայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ղազախստանի, Շրի Լանկայի, Ֆրանսիայի միջազգային ճանաչում վայելող կինոփառատոններում:

 Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Այն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակները Լիլիթ Ալթունյանն ու Արմինե Անդան, պրոդյուսերը Արմինե Անդան է, համապրոդյուսերը Ռեժինալդ դե Գիյեբոնն է, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Հերոսներին հնչյունավորել են Արմինե Անդան (հայերեն), Նաիրի Խաչադուրեանը (ֆրանսերեն), Վիկտորիա Ալեքսանյանը (անգլերեն):

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]