Հասարակական

Գյումրիում ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար կծախսվի 10 մլն 400 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար կծախսվի  10 մլն 400 հազար դրամ

ԳՅՈՒՄՐԻ,4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին այս տարի տոնածառ կունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի:

Հատկացված գումարից 5 մլն դրամը տոնածառի տեղադրման և լուսավորության համար է ծառայելու: Նախորդ տարիների համեմատ այս տարի զարդարանքը շատ ճոխ չի լինի, հիմնականում տոնականորեն կլուսավորվի կենտրոնի հատվածը: Մեծամասամբ կօգտագործվեն նախորդ տարիների զարդարանքները: Հրավառություն նախատեսված չէ:

Գումարից մի հատված էլ առաջարկվեց օգտագործել Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, ինչին «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց:

«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի», -ասաց Վարդևան Հակոբյանը։

Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց՝ հյուրասիրություն կլինի, բայց 600 հազար դրամի շրջանակներում: Երեխաների համար ամանորյա տոպրակներ կլինեն, որոնց համար 3 մլն դրամ է տրամադրվելու:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում