1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վետերանները կարևորել են մարշալ Բաղրամյանի հիշատակի պահպանումը

Վետերանները կարևորել են մարշալ Բաղրամյանի հիշատակի պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի ականավոր գործիչ, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 124-րդ տարելիցը լրանում է դեկտեմբերի 2-ին, և նրա կերպարի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների սխրանքների կարևորությունը ընդգծվում է նրանով, որ դեկտեմբերյան այս օրը Բաղրամյանի՝ Երևանում տեղակայված հուշարձանի մոտ հավաքվել են պաշտոնյաներ, վետերաններ և շարքային քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ։ Այս մասին ասել է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, ում հետ Երևանի Ռուսական տունը կազմակերպել էր մարշալի հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսական տնից, Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 124-ամյակի կապակցությամբ նրա պատվին անվանակոչված Երևանի կենտրոնական պողոտաներից մեկում գտնվող արձանի մոտ դեկտեմբերի 2-ին ՀՀ Վետերանների միության և Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, զինծառայողներ, դպրոցականներ և ուսանողներ:

«Բաղրամյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, այլև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Նա սերտ կապեր է ունեցել գիտնականների, գրողների, երաժիշտների և շատ ուրիշ հայրենասեր գործիչների հետ։ Հայ ժողովուրդը միշտ հիշելու է մարշալ Բաղրամյանին։ Նման գործիչները ծնվում են 100 տարին մեկ, նրանց հերոսական կերպարը օգնում է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Ոչ ոք ամբողջ Կովկասում Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչումներ չունի, բացի Մարշալ Բաղրամյանից և Նելսոն Ստեփանյանից»,- ասել է Եսայանը։

 Հայրենական մեծ պատերազմի վետերան Հենրիկ Խառատյանի կարծիքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են ողջ հասարակության համար։ «Կարևոր է, որ այսօր այստեղ են հավաքվել նաև մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսին։ Հուսով եմ, որ այստեղ հավաքված վետերանները կմասնակցեն Մարշալի ծննդյան 125-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նույնպես։ Բոլորս արդեն 90 տարեկան ենք, իսկ երկու օրից կլրանա իմ 105-ամյակը, մենք կյանք տեսած մարդիկ ենք, և շատ ենք ուզում տեսնել ու լսել, թե ինչպես են երիտասարդները գնահատում և հիշում իրենց հայրերի ու պապերի սխրանքները։ Իսկապես, շատ կարևոր է հիշել Բաղրամյանի և բոլոր հերոսների սխրագործությունները։ Թող երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը շարունակի մնալ մեր պետությունների և ժողովուրդների առաջնահերթությունների շարքում», - նշել է Խառատյանը։

Մարշալ Հովհաննես (Իվան) Քրիստափորի Բաղրամյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին, Արցախի Չարդախլու գյուղում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]