Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում լիարժեք պատվաստվածների թվում օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս

Հայաստանում լիարժեք պատվաստվածների թվում օտարերկրացիները կազմում են 1.6 
տոկոս

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 մլն 262 հազար 961 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 797 հազար 642, երկրորդ դեղաչափ կատարվել է 465 հազար 319 պատվաստում:

Նախարարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ամբողջական՝ այսինք երկու դեղաչափ պատվաստվում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են ընդամենը 1.6 տոկոս:

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացվում են Sputnik V, Sinopharm, AstraZeneca, Moderna պատվաստանյութերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]