Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ դեղաչափը

Նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում 
ստանալ երրորդ դեղաչափը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ խթանիչ երրորդ դեղաչափը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում:

«Վերապատվաստման համար` այսինքն խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է մոտենալ և ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուսթերը»,-հիշեցրեց Ավանեսյանը:

Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ մեկ խթանիչ դեղաչափ: Նախարարի խոսքով՝ վերջերս ամփոփված հետազոտությունների արդյունքում արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում այդ դեպքում:

Արդեն նախարարի հրամանով սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում ինչ խթանիչ է նախընտրելի կիրառել: «Այն քաղաքացիները, որոնք ստացել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերը, ապա որպես խթանիչ խորհուրդ է տրվում ստանալ ՌՆԹ հիմքով պատվաստանյութ (դրանք են Moderna-ն, Pfizer-ը)»,- ասաց Ավանեսյանը:

Հայաստանում արդեն իսկ կան երրորդ դեղաչափ ստացող քաղաքացիներ: «Մեզ համար շատ  կարևոր է, որ երրորդ՝ խթանիչ դեղաչափն առաջնակի կերպով ստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ 65 տարեկանն անց քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, բուժաշխատողները»,- ասաց Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]