Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչ այդ Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ  հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: Նշվում էր նաև, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]