Հասարակական

Ֆրանսիայի դեսպանը նշել է ՀՀ արդարադատության նախարարությանը հնարավոր աջակցության ոլորտները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանը նշել է ՀՀ արդարադատության նախարարությանը հնարավոր աջակցության ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից,

նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

«Ֆրանսիայի դեսպանը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության, պարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Դեսպանը հետաքրքրվել է՝ իրականցվող և իրականացվելիք բարեփոխումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արդարադատության նախարարը դեսպանին է ներկայացրել ոստիկանության, սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև՝ դատական համակարգի թվայնացման, հանրային ծառայության մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախարարության գործառույթները։

Նախարարն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծմանը։

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում