Քաղաքականություն

Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Նրանք քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդրահարույց հարցերը:

ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում