Պաշտոնական

Հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներ

2 րոպեի ընթերցում

Հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արիության մեդալով պարգևատրվել են ՀՀ ՊՆ նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Սարգսյանը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Նոյեմբերի 16- ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված 6 զինծառայողի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում