Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի  փոխնախագահին. Երևանի և Վիլնյուսի միջև ավիաչվերթներ կկազմակերպվեն

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի  փոխնախագահին. Երևանի և Վիլնյուսի միջև 
ավիաչվերթներ կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի  փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Լիտվայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և ուրախությամբ նշել, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ փոխայցելությունների շարունակական բնույթը և նշել, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Երևանի և Վիլնյուսի միջև առաջիկայում նախատեսվող ավիաչվերթերի կազմակերպումը, ինչը նոր թափ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանը:

Ըստ աղբյուրի՝ Անդրիուս Մազուրոնիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Լիտվան նույնպես առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ տպավորված է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներով և ընդգծել, որ իր երկիրը պատրաստ է ունեցած փորձով նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից նախատեսվող ծրագրերի միջոցով: Երկկողմ փոխգործակցությունն ամրապնդելու առումով վերջինս կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ այս այցը նույնպես լավագույնս կծառայի այդ նպատակին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am