Քաղաքականություն

Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը. Պուտին

1 րոպեի ընթերցում

Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի իր ելույթում անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին «ցույց տվեցին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս մինչև վերջ չի հանդարտվել»:

«Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը, որպես կրակի դադարեցման ռեժիմի ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորի:

Անկասկած, աճում է նաև ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ջանքերը շարունակելու առումով»,- ասել է ՌԴ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում