Սպորտ

Արոնյանը Tata Steel India մրցաշարի միանձնյա առաջատարն է 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Tata Steel India մրցաշարի միանձնյա առաջատարն է 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել հնդկական Tata Steel India արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի 3-րդ տուրից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է 3 միավորով: Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի և Հնդկաստանի ներկայացուցիչներին:

Tata Steel India մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 17-ին և կեզրափակվի 19-ին: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն ընթանում է հնդկական Կալկաթա քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում